• 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում կայանալիք վիրաբուժության համաժողովին ընդառաջ` թբիլիսյան հանդիպումներ

    2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում կայանալիք վիրաբուժության համաժողովին ընդառաջ Կազմկոմիտեի նախագահ Սուրեն Ստեփանյանը և Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ համալսարանական կլինիկայի վիրաբույժ Ս.Հ. Հակոբյանը մայիսի 18-ին Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վիրաբուժական ասոցիացիայի նախագահ, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչ Գիա Տոմաձեի, Վրաստանի վիրաբուժական ասոցիացիայի նախագահության անդամ, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Նոդար Լոմիձեի, ասոցիացիայի նախագահության այլ անդամների հետ:

    Վրաստանի վիրաբուժական ասոցիացիայի նախագահության անդամները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու Երևանում նախատեսվող կոնգրեսին, հայ վիրաբույժներին հրավիրեցին մասնակցելու ս/թ հոկտեմբերի 19-20-ը Թբիլիսիում անհետաձգելի վիրաբուժության խնդիրներին նվիրված կայանալիք կոնգրեսին, որն անցկացվելու է իտալիայի վիրաբույժների հետ համատեղ: Երկուստեք վիրաբույժները նշել են վիրաբույժների, վիրաբուժական կլինիկաների և բժշկական բուհերի վիրաբուժության ամբիոնների միջև կապերը ամրապնդելու, ավելի խորացնելու անհրաժեշտության մասին: