Ալավերդում հիվանդանոց կազմակերպվել է 1948թ. սկզբում որպես Ալավերդու քաղաքային, ապա` 1958թ. հունվարի 2-ից շրջանային հիվանդանոց:
1968թ. օգոստոսի 2-ից Ալավերդու շրջանային հիվանդանոցը վերանվանվում է Ալավերդու շրջանի բուժ. Միավորում:
Հայ Մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի հիշատակը հավերժացնելու կապակցությամբ ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Ալավերդու շրջանը վերանվանվում է Թումանյանի շրջան: 1979թ. դեկտեմբերից Թումանյանի շրջանի բուժ միավորումը կոչվում է Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոց:
1958թ. ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Ալավերդու շրջանային սովետի գործադիր կոմիտեի առողջության բաժնի վերացումից հետո շրջանային հիվանդանոցն է կատարում նրա ֆունկցիաները շրջանի բոլոր առողջապահական հիմնարկների վարչական, տնտեսական ու գաղափարակազմակերպչական աշխատանքների ղեկավարումը:
1997թ. հունվարի 1-ից Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցը վերանվանվեց Ալավերդու հիվանդանոց պետական ձեռնարկություն,, իսկ 1998թ. Ալավերդու հիվանդանոց ՊՓԲԸ:
2007թ. Դեկտեմբերի 7-ին <<Ալավերդու հիվանդանոց>>, <<Ալավերդու ծննդատուն>> և <<Ալավերդու պոլիկլինիկա>> ՊՓԲԸ-ների միաձուլման ճանապարհով ստեղծվեց <<Ալավերդու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն:
Անմիջապես սկսվեց Բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասի հիմնանորոգման գործընթացը: Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2009թ. Սեպտեմբերի 1-ին: Ներկայումս ավարտվել են վերակառուցման առաջին և երկրորդ փուլերը:
Կատարվել են հիվանդանոցային մասի տանիքի 3-րդ և 2-րդ հարկերի հիմնանորոգում, 1-ին հարկի, ջեռուցման համակարգի, արտաքին կոյուղագծերի և ջրամատակարարման, թթվածնի կենտրոնացված համակարգի և թթվածնի ամբարի կառուցում:
Հիմնանոնորոգումից հետո հնարավոր կլինի վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, վերակենդանացման բաժանմունքները, ընդունարանը, ախտորոշիչ ծառայությունները, համաբուժարանի նեղ մասնագիտական և տեղամասային թերապևտների և մանկաբույժների կաբինետները տեղավորել այդ հատվածում:
Հաջորդ փուլերի ընթացքում կիրականացվի գլխավոր մասնաշենքի վերակառուցում, որի նախագծային-նախահաշվային արժեքը կազմում է մոտավորապես 350 մլն.դրամ,նորագույն սարքավորումների և կոշտ, փափուկ գույքերի ձեռքբերում, որի արդյունքում այնտեղ կտեղակայվեն մանկաբարձա-գինեկոլոգիական, բաժանմունքները, շտապ օգնության կայանը, ամբուլատոր մասի 25 տոկոսը, ռենտգեն կաբինետը, դիահերձարանը, դահլիճը, թիկունքային հոսպիտալի համար անհրաժեշտ 40 մահճակալները:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:
Ներկայում «Մալաթիա» հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։
2010թ.-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը բավական անմխիթար վիճակում. հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի:
Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։
Հիվանդանոցի գործող ծառայությունները կենտրոնացվեցին նախկին ծննդատան եռահարկ մասնաշենքում, որը վերանորոգվեց և վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։
2012թ.-ին գերմանացի ճարտարապետների նախագծով սկսեց կառուցվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը. կատարվեց շուրջ 30 մլն եվրոյի ներդրում, կենտրոնը հագեցվեց ժամանակակից հզոր սարքավորումներով, որոնցից շատերը եզակի են ոչ միայն հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։
Նախկին 5 բաժանմունքի փոխարեն ներկայում բժշկական կենտրոնն ունի արդեն 30 բաժանմունք և ավելի քան 1200 աշխատատեղ։
«Աստղիկ» բկ-ն համաշխարհային չափանիշներին համապատասխան կառուցված բացառիկ կենտրոն է, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին:
ԲԿ-ն ունի թթվածնի կենտրոնական մատակարարման համակարգ։ Կենտրոնն ունի 15 վիրասրահ, որից յուրաքանչյուրն ունի առանձին օդափոխման համակարգ. վիրասրահ մտնող օդը մաքրվում է սեփական օդազտիչների միջոցով՝ ապահովելով 95.5 տոկոս վարակազերծում:
«Աստղիկ» ԲԿ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։
Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։
Դրանով հանդերձ կենտրոնի գնային քաղաքականությունը չի փոխվել և բկ-ում ծառայությունների արժեքը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ միջինից էլ ցածր:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը նոր խոսք է Հայաստանի առողջապահական համակարգում և հավակնում է դառնալ լավագույնը…
Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ «Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար:
Արամյանց բժշկական կենտրոն ՓԲԸ հիմնադրվել է 1972թ.: Սկզբնական շրջանում հիվանդանոցում գործել են 5 մասնագիտական պրոֆիլներ` թերապիա, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն, կրծքաին վիրաբուժություն, անոթաին վիրաբուժություն (ֆլեբոլոգիա): Հետագայում կրծքաjին վիրաբուժության բաժանմունքը տեղափոխվել է այլ հիվանդանոց:
Հանդիսանալով Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության, սրտաբանության, պրոպեդևտիկայի, ինչպես նաև բժիշկների վերապատրաստման ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնների բազա` հիվանդանոցը միշտ համարվել է կադրերի պատրաստման և վերապատրաստման դարբնոց: Այստեղ գործել և դասավանդել են Հայ բժշկության այնպիսի պայծառ դեմքեր. ինչպիսիք են ակադեմիկոսներ Ս. Ավդալբեկյանը, Լ. Բադալյանը, դոկտոր պրոֆեսորներ Ֆ. Դրամփյանը, Վ. Ափոյանը, Հ. Սարուխանյանը, դոցենտներ Ժ. Վեմյանը, Ռ. Ադամյանը, Ա. Բադալյանը, ներկայումս գործող ակադեմիկոս, պրոֆեսսոր Պ. Անանիկյանը: Տարիների ընթացքում հիվանդանոցը մի քանի անգամ փոխել է իր կարգավիճակը, 10 տարի շարունակ համարվել է «Շտապ բժշկական օգնության հիվանդանոց»` միավորված լինելով քաղաքային շտապ օգնության կայանի հետ:
2002 թ. հիվանդանոցը մասնավորեցվել է` վերանվանվելով թ. 3 Կլինիկական հիվանդանոց ՓԲԸ. Վերջին 14 տարիների ընթացքում հիվանդանոցում իրականացվել են լուրջ կառուցվածքային փոփոխություններ, ավելացել է տեխնիկական հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով, ուժեղացվել է կադրային պոտենցիալը; Այդ տարիների ընթացքում կազմակերպվել են 5 նոր մասնագիտացված բաժանմունքներ (վնասվածքաբանական, քիթ կոկորդ ականջի, դիմածնոտային վիրաբուժության, գինեկոլոգիաի, ինտերվենցիոն սրտաբանության), թարմացվել և զարգացել է նյութատեխնիկական բազան, իրականացվել է կադրերի աննախադեպ թարմացում:
Ներկայումս հիվանդանոցը շարունակում է զարգացման իր ծրագրային գործունեությունը և պատրաստ է համագործակցելու ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան առաջավոր բժշկական կենտրոնների հետ:
Արարատ բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1966 թթ.-ին:
1993 թ. Արարատի բուժ. սան. մասը վերանվանվել է Արարատի քաղաքային հիվանդանոց:1997 թ. Արարատի քաղաքային հիվանդանոցը վերանվանվել է Արարատի առողջության կենտրոն Պ/Ձ: 1998 թ. Արարատի առողջության կենտրոն Պ/Ձ-ը վերանվանվել է Արարատի Հիվանդանոց Բժշկական Կենտրոն ՊՓԲԸ, իսկ 2001թ. Արարատի Հիվանդանոց Բժշկական Կենտրոն ՊՓԲԸ-ը վերանվանվել է Արարատի Հիվանդանոց Բժշկական Կենտրոն ՓԲԸ:
2010թ. Կենտրոնը հիմնանորոգվել է և սարքավորումներով հագեցվել ՀՀԱՆ ԾԻԳ-ի կողմից` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով:
Կենտրոնում աշխատում է գործիմաց և հոգատար անձնակազմ, բաժանմունքները հագեցված են ժամանակակից սարքավորումներով, բոլոր հիվանդասենյակները բարձրակարգ կահավորված են:
Աշխատանքի հիմքում դրված է արհեստավարժություն, յուրաքանչյուրին անհատական մոտեցում, մարդասիրություն, բարյացակամություն:
«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն
Կազմակերպա-իրավական տեսակը` փակ բաժնետիրական ընկերություն
Իրավաբանական տեսակը` առևտրային
Տնօրեն` Սարգիս Խաչատրյան
«Արմենիա» ՀԲԿ-ում գործող ընդհանուր վիրաբուժական կլինիկան մեծ հաջողությունների է հասել և հանրապետությունում առաջատար դիրք է զբաղեցնում ստոծանիական և աճուկային ճողվածքների լապարոսկոպիկ բուժման գործընթացում:
Առ այսօր միայն «Արմենիա» ՀԲԿ-ում է կատարվում աճուկային ճողվածքների լապարասկոպիկ TEP մեթոդով միջամտություն ֆրանսիական Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով, որը համարվում է աշխարհում ամենահուսալի մեթոդներից մեկը:
«Արմենիա» ՀԲԿ-ում են իրականացվում կերակրափողի և ստամոքսի 24-ժամյա pH-մոնիտորինգ, կերակրափողի իմպենդանսոմետրիա, որոնք անհրաժեշտ և անփոխարինելի են ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտորոշման և բուժման գործընթացում:
Ներկայում «Արմենիա» ՀԲԿ-ն համալրված է Հայաստանում եզակի Simens ընկերության Artis Zee մոդելի անգիոգրաֆիկ սարքով, որի օգնությամբ մատուցվում է նոր ծառայություն: Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ո՛չ միայն սրտի կորոնար զարկերակների անգիոգրաֆիա՝ կորոնարոգրաֆիա, կորոնար զարկերակների անգիոգրաֆիա՝ բալոնային դիլատացիա, ստենտավորում, սրտի խոռոչների ներանոթային հետազոտություն, աորտայի և նրա ճյուղերի անգիոգրաֆիա, այլ նաև քնային զարկերակների, վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա, բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում:
Անգիոգրաֆիկ ծառայությունն իրականացնելու համար սերտ համագործակցում են ինտերվենցիոն սրտաբաններն ու անոթային վիրաբույժները: Կատարվում են բարդ էնդովասկուլյար միջամտություններ սրտի կորոնար անոթների և պերիֆերիկ զարկերակների վրա, ինչպես նաև Cava Filter իմպլանտացիա, որը լողացող (ֆլոտացիոն) թրոմբների առկայության դեպքում տեղադրվում է ստորին սիներակում, ստորին վերջույթների խորանիստ երակներում՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ բարդության կանխարգելման նպատակով:
«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման մասին ՀՀ կառավարության 12.11.2006թ. թիվ 1911-Ն որոշմամբ, որի համաձայն միավորվել են «Բերդի պոլիկլինիկա» և «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ները: Նախատեսված էր կենտրոնի արտահիվանդանոցային ծառայությունը և վարչական հատվածը տեղակայել ինֆեկցիոն մասնաշենքում, իսկ բոլոր հիվանդանոցային ծառայությունները՝ պոլիկլինիկական մասնաշենքում: Իրականացված աշխատանքների արդյունքում, բժշկական կենտրոնը վերակազմակերպվել է որպես հիմնականում ինտենսիվ և անհետաձգ ելի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություն:
2012թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ բժշկական նորագույն սարքավորումներով և որակյալ մասնագետներով հագեցած «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հանդիսավոր բացումը, որն ազդարարեց ժամանակակից բուժօգնության ներդրման սկիզբը ՀՀ Շիրակի մարզում։ Նորակառույց «Գյումրու բժշկական կենտրոն»-ի շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է, որն իր տեսակի մեջ եզակի է ՀՀ մարզերում։
«Գյումրու բժշկական կենտրոն»-ի կառուցման մասին նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ, ըստ որի նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները՝ ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 210 մահճակալ հզորությամբ և մոտ 400 հոգանոց աշխատակազմով։ Բժշկական կենտրոնի կառուցումն իրականացվեց ՀՀ կառավարության «Մարզերի համաչափ զարգացման» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվեց Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով։
Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2010թ. սեպտեմբերի 9-ին:
Այսպիսով. «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 23.11.2012թ. ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ միաձուլման արդյունքում՝ համաձայն ՀՀ կառավարության 02.11.2012թ. թիվ 1911-Ն որոշման N9 հավելվածի «Գյումրի քաղաք» բաժնի 4-րդ կետի և ՀՀ արդարադատության նախարարի պետական ռեգիստրի 23.11.2012թ. տեղեկանքի:
«Գյումրու բժշկական կենտրոն»-ը խիստ ժամանակակից բազմապրոֆիլ կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայություններով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը: Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։
Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։ Կենտրոն, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը բազմաճյուղ բժշկական հաստատություն է՝ մատուցվող ծառայությունների մեծ շրջանակով:
Բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով, նորոգված է ժամանակակից պահանջներին համապատասխան և համալրվում է բարձր որակավորման մասնագետներով, որոնք վերապատրաստվել են արտերկրի առաջատար բժշկական ուսումնական հաստատություններում։
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում իրականացվում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային (ամբուլատոր-համաբուժարանական) բժշկական օգնություն և սպասարկում, նորագույն բուժսարքավորումներով լաբորատոր-գործիքային հետազոտությունների մեծ ծավալ և ախտորոշում։
Բժշկական կենտրոնի հիմնական խնդիրը բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն մատուցելն է՝ կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները։ Այստեղ նպատակ է դրված բարձրացնելու նաև բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` մատուցելով բարձրակարգ բուժօգնություն։
Կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի և մի շարք այլ բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների ուսուցման կլինիկական հենքն է։
Եղեգնաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ-ն իրականացնում է արտահիվանդոնոցային/պոլիկլինիկական/ և հիվանդանոցային բուժօգնություն: Կենտրոնը ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն: Ապահովում է հատուկ խմբերում ընդգրկված բնակչության անվճար դեղորայքային սպասարկումը: Բուժօգնությունն իրականացվում է անվճար:
Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 14312 մարդ: Եղեգնաձորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի` Եղեգնաձոր քաղաքի, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Ագարակաձոր և Գնիշիկ գյուղական համայնքների բնակիչներին:
Պոլիկլինիկայում իրականացվում է արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, հոգեբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, բուժական ֆիզկուլտուրայի ծառայություններ,գործում է տուբերկուլոզի կաբինետ:
2010 թվականից ներ են դրվել առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգը:
Հիվանդանոցային ծառայություն իրականացնում է վիրաբուժական, թերապևտիկ-մանկաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական գործառույթներ, հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում Եղեգնաձորի տարածաշրջանի ողջ ազգաբնակչությանը: Հիվանդանոցի կազմում գործում է նաև արյան փոխներարկման բաժինը, որին կից իմունոֆերմենտ հետազոտության լաբորատորիան իրականացնում է Վայոց ձոր մարզի ազգաբնակչության ՄԻԱՎ-ի/ՍՊԻԴ/, սեռավարակների, հորմոնների և այլն հետազոտություններ:
Իրականցվում են պլանային և անհետաձգելի վիրաբուժական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձգինեկոլոգիական միջամտություններ: Եղեգնաձորի բժշկական կենտրոնը իրականացնում է 2-րդ մակարդակի ծննդօգնություն, այսինքն` բարձր ռիսկի հղիների ծննդալուծում, քանի որ որակյալ կադրային ներուժը թույլ են տալիս պատշաճ մակարդակով կազմակերպել ինչպես մայրերի այնպես էլ նորածինների բուժօգնությունը և խնամքը ախտաբանական շեղումների դեպքում: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ համավճարի (անհետաձգելի վիճակների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում) սկզբունքով և վճարովի հիմունքներով:
«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2014 թ. (նախկինում հանդես է եկել «ՌԱՖԱՅԵԼ» անվան տակ): Իր աշխատանքներում կարևորելով մարդկանց բարձրակարգ սպասարկումը՝ կենտրոնը ջանք ու եռանդ չի խնայում մարդկանց առողջություն պարգևելու համար: Մեզ մոտ անցկացվում են առողջության վերականգնման ուղղված՝ տարեկան մոտավորապես 1200 վիրահատություն:
Կենտրոնում կանոնավոր հիմունքներով աշխատում են 30 բժիշկ: Միջին բուժ.անձնակազմը ներկայացված է 40 բուժքույրով: Ի լրումն վերոհիշյալ վիրաբուժական մասնագիտություններին՝ կենտրոնում իրենց գործունեությունն են ծավալում նաև թերապևտներ, սրտաբաններ, ռենտգենոլոգներ, ներքին օրգանների ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ, այդ թվում `սրտի (էխոկարդիոգրաֆիա), էնդոկրինոլոգներ, նևրոպաթոլոգներ:
«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնն ունի աշխատանքային կապեր արտերկրի բազմաթիվ բժշկական կենտրոնների և բժշկական կազմակերպությունների հետ, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ բժշկության ոլորտում:
Էրեբունի բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ. Էրեբունի կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման ստեղծագործ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Էրեբունի բժշկական կենտրոնում գործում է ութ հիմնական կլինիկա՝ ախտորոշիչ, վիրաբուժության, թերապիայի, անհետաձգելի բուժօգնության, սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության, նյարդաբանության և նյարդավիրաբուժության: Կենտրոնում գործում է ավելի քան 40 մասնագիտացված բաժանմունք, ինչպես նաև ծննդատուն և պոլիկլինիկա:
Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական սարքավորումներով, ինչպես նաև ընդլայնված գործիքային հիմքով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների լայն սպեկտր:
Պրոֆիլային ինտեգրման շնորհիվ Էրեբունի բժշկական կենտրոնում ստեղծվել են ժամանակակից մասնագիտական սարքավորումների համակցությամբ հագեցած նոր մասնագիտացված ստորաբաժանումներ:
Էրեբունի բժշկական կենտրոնի գերհագեցած, հարմարավետ և բարձր որակավորմանծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 3.700 ծնունդ, իսկ վիրաբուժական և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքներում յուրաքանչյուր տարի ստացիոնար բուժում է ստանում մոտավորապես 27.000 կին: Ծննդատան ամբուլատոր ծառայությունը տարեկան սպասարկում է մոտավորապես 200.000 կնոջ:
Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնը, որը ստեղծվել է Bet Israel Hospital (Boston) և UCLA Medical Center-ի հետ համատեղ, Հայաստանում առաջինն է ներդրել նախաքաղցկեղային հիվանդությունների կանխարգելման, ընտանիքի պլանավորման, բարձր ռիսկի խմբի հղիների վարման ծրագրերը, նաև՝ բարձր ռիսկի խմբի հղիների վարման նոր ուղեցույցները:
Էրեբունի ԲԿ շտապ օգնության ծառայությունը յուրաքանչյուր ամիս Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից իրականացնում է ավելի քան 200 ծանր պացիենտի տեղափոխում ՝ ցուցաբերելով որակավորված անհետաձգելի բուժօգնություն և կազմակերպելով նրանց հետագա մասնագիտացված բուժումը կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներում:
Էրեբունի բժշկական կենտրոնը Հայաստանում հսկայական ներդրում ունի ո՛չ միայն բժշկագիտության զարգացման, այլ նաև բժշկական ծառայությունների սպեկտրի ընդլայնման մեջ՝ ընդհանրապես: Բժշկական ծառայությունների արդիականացման և մակարդակի բարձրացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով կլինիկայի նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Էրեբունի բժշկական կենտրոնը յուրաքանչյուր տարի, ընդլայնելով իր կապերը աշխարհի հայտնի կլինիկաների հետ, ստեղծում է հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության նոր հնարավորություններ:
Էրեբունի բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտների և դոկտորանտների կողմից ակտիվորեն իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Ներկայում Էրեբունի ԲԿ-ն կարևորագույն բազա է համատեղ առաջատար կլինիկական հետազոտությունների համար, որտեղ աշխատակիցները ղեկավարում են բազմակենտրոն գիտահետազոտական նախագծեր:
Կենտրոնը բազմիցս հանդիսացել է «Ազգային վստահություն» մրցույթի թեկնածու, արժանացել է «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին:
Էրեբունի բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ, ինչն, անտարակույս, վկայում է նրա միջազգային ճանաչման մասին:
Թալինի բժշկական կենտրոնն Արագածոտնի մարզի խոշորագույն բուժհաստատություններից է, որտեղ ազգաբնակչությանը տրամադրվում է բազմապրոֆիլային, մասնագիտական բարձրորակ բուժօգնություն:
Կենտրոնը մեծ հեղինակություն է վայելում տարածաշրջանում և համագործակցում է հանրապետության առաջատար կլինիկաների հետ: Կենտրոնի բժշկական անձնակազմն ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում անցկացվող գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին, որը հնարավորություն է ընձեռում ժամանակին համընթաց ներդնել ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառումը:
Կենտրոնն իրականացնում է խորհրդատվություններ Ֆրանսիական ոչ կառավարական մարդասիրական «Հայացքներ և մանուկներ» բժշկական կազմակերպության հետ, համագործակցում է Թալինի քույր քաղաք Burg le-Valans-ի զուգակցման կոմիտեի բժշկական ծրագրերի հետ:
«Ժամանակակից վիրաբուժության կլինիկա»-ն` CMS-ը` առողջության պահպանման և վերականգնման բժշկական կենտրոն է, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, կահավորված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Կլինիկան գործում է 2007 թվականից. Առաջիններից մեկն է Հայաստանում՝ ստեղծված արևմտյան լավագույն կլինիկաների օրինակով:
Այստեղ Ձեր առողջության պահպանմամբ և վերականգնմամբ կզբաղվեն Հայաստանի լավագույն, արհեստավարժ մասնագետները: Ձեզ կմատուցվեն համապատասխան բարձրակարգ բժշկական ծառայություններ, ինչպես նաև կարժանանաք բարեխիղճ և հարգալից վերաբերմունքի՝ ամբողջ անձնակազմի կողմից:
Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 2000թ.-ին՝ պրոֆ. Ա.Ի.Ադամյանի կողմից: 2005թ.-ից բաժանմունքը ղեկավարում է բ.գ.թ.Հ.Վ.Բաղդասարյանը:
Բաժանմունքում կատարվում են բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ.
Բաժանմունքի գիտական գործունեությունն ընդգրկում է արյունաստեղծ և էնդոկրին համակարգի, հեպատոպանկրեատոբիլիար շրջանի հիվանդությունների ախտորոշմանը և վիրաբուժական բուժմանը վերաբերող հետազոտություններ, որոնք հրապարակված են հայրենական և արտասահմանյան բազմաբնույթ գիտական ժողովածուներում և ամսագրերում: Բաժանմունքի կազմում գործում է նաև գինեկոլոգիական ծառայություն:
Մեր Կենտրոնի բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ: Մասնավորապես, Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում: Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե): Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ: 2008 թ. հուլիսից սկսած՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են հիմնավոր վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ աշխատանքները: Կենտրոնը վերակառուցվել է և հագեցվել նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով:
Իջևանի բժշկական կենտրոնի գործունեության կարևորագույն նպատակն է. ապահովել Իջևան քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչության բժշկական սպասարկման բարձր որակը` միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառմամբ:
Իջևանի բժշկական կենտրոնը հիմնանորոգվել և հագեցվել է նորագույն սարքավորումներով, գույքով ու բժշկական նշանակության պարագաներով համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով: Կենտրոնը վերաբացվել է 2010 թվականի ապրիլի 9-ին:
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատանքների կազմակերպումն ուղղված է Կապանի տարածաշրջանի և հարևան ազատագրված տարածքների մատչելի և որակյալ առողջապահական ծառայությունների ապահովմանը և բնակչության առողջական վիճակի բարելավմանը:
Կենտրոնում աշխատում է գործիմաց և հոգատար անձնակազմ: Կենտրոնի աշխատանքի հիմքում դրված է արհեստավարժությունը, անհատական մոտեցումը, մարդասիրությունը, բարյացակամությունը: