Վիրաբույժների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սուրեն Ստեփանյանի այցն Արցախ
ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Աղոյի Ստեփանյանը 11-13.հուլիս, 2018թ. ժամանակահատվածում այցելել է Արցախ, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ (նախագահ՝ պրոֆ. Մ.Մ. Միրիջանյան) և «Սանոֆի» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացչության աջակցությամբ:
Այցը նվիրված էր, մասնավորապես, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում կայանալիք համատեղ կոնգրեսի կազմակերպչական հարցերին և Արցախի վիրաբույժների մասնակցությանը այդ կոնգրեսին:
Ս.Ա. Ստեփանյանը հուլիսի 12-ին հանդիպեց Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Ա.Ռ. Խաչատրյանի, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ս. Մովսիսյանի, Արցախի ԱՆ գլխավոր վիրաբույժ Վ.Ի. Ղուկասյանի, վիրաբույժերի, էնդոսկոպիստների և այլ մասնագետների հետ, ներկայացրեց դասախոսություն վիրաբուժության արդիական հարցերի վերաբերյալ:
ARMENIAN
ENGLISH
RUSSIAN