• Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը

    Սեպտեմբերի 26-28-ը Երևանում, հայ հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում համատեղ կոնգրես, որն ընդգրկում է Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:

    Միջոցառման մեկնարկը տրվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:

    Կոնգրեսի համակազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

     Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը

    Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ. Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ կոնգրեսին գրանցվել են 30 պետություններից 200-ից ավելի մասնակիցներ: «Հրավիրված զեկուցողների շարքում են նշանավոր գիտնականներ, համալսարանների դասախոսներ, պրակտիկ վիրաբույժներ: Կոնգրեսի աշխատանքներում լայնորեն ներգրավված են հայ վիրաբույժներ Արցախից, Սփյուռքից, Հայաստանի մարզերից: Կոնգրեսի հրավիրված զեկուցողները ներկայացնելու են վիրաբուժության տարբեր բնագավառների վերջին նորույթները, մեթոդաբանական օգնության և հետագա համագործակցության համար պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների հետ: Շարունակական բժշկական կրթության Եվրոպական կոմիտեի կողմից կոնգրեսի մասնակիցները ստանալու են առավելագույնը 12 կրեդիտ»:

    Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը

    Ս. Ստեփանյանը նշեց նաև, որ համատեղ կոնգրեսը հայ վիրաբույժների համար նշանակալից կլինի աշխարհի առաջավոր կլինիկաների հետ նոր կապերի ստեղծման, ոլորտի նորություններին ծանոթանալու, վիրահատական, բուժական նոր մեթոդները Հայաստանի վիրաբուժությունում ներդնելու առումով:

    Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը

    ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հատկանշական համարեց, որ հայաստանյան վիրաբույժները դահլիճում ներկա են ամբողջ աստղաբույլով:

    Նրա գնահատմամբ՝ համագումարի շրջանակում հատկապես երիտասարդ մասնագետներն ունեն փորձի փոխանակման և ոլորտի զարգացման ծրագրերի լավագույն հնարավորություն։

    Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը

    Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, կոնգրեսի գիտական կոմիտեի նախագահ, պրոֆ. Մուշեղ Միրիջանյանը նկատեց, որ համատեղ կոնգրեսն ունի և՛ դաստիարակչական, և՛ կրթական, ինչու չէ, նաև` ճանաչողական բնույթ.

    Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը

    «Եվրոպական երկրները ծանոթանում են ո՛չ միայն մեր երկրին, այլ նաև մեր բժշկական աշխարհին՝ մասնավորապես վիրաբուժությանը»:

     Մ. Միրիջանյանը հույս հայտնեց, որ արտերկրի մասնագետները եկել են նորարարություններով, և մեր երիտասարդները կկարողանան դասեր քաղել ու բարձրացնել գիտական մակարդակը:

    Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը

    Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը