• Հոկտեմբերի 20-21-ը, 2018թ., «Անհետաձգելի որովայնային վիրաբուժություն - պրակտիկայից դեպի ուղեցույցեր» խորագրով կոնֆերանս

    2018թ. հոկտեմբերի 20-21-ին Թբիլիսիում տեղի է ունենալու կոնֆերանս «Անհետաձգելի որովայնային վիրաբուժություն - պրակտիկայից դեպի ուղեցույցեր» խորագրով: Կոնֆերանսի կազմակերպիչներն են՝ Անհետաձգելի վիրաբուժության համաշխարհային ասոցիացիան, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, Վրաստանի վիրաբույժների ասոցիացիան, Վրաստանի բժշկական գիտությունների ակադեմիան:

    Անհրաժեշտ ինֆորմացիան հասանելի է երկլեզու /անգլերեն և վրացերեն/ կայքում. www.tsmu.edu/surgery2018:

     Ձեր հարցերին կպատասխանեն հետևյալ էլեկտրոնային հասցեով. geosurgery@gmail.com:

    Զեկուցելու են անհետաձգելի վիրաբուժության նշանավոր մասնագետներ, ներկայացնելու են ոլորտի նորությունները:

    Վիրաբույժների հայկական ասոցիացիա