• Այսօր պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 80-ամյակն է

    Այսօր ՀՀ ԱՆ վիրաբուժության գլխավոր մասնագետ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 80-ամյակն է:


    Վիրաբուժության հակական ասոցիացիայի ղեկավար կազմը և բոլոր անդամները, վիրաբույժների հայկական հասարակությունը շնորհավորում է Հովհաննես Սարուխանյանին` հոբելյանի առիթով, ցանկանում քաջառողջություն, եռանդ, երջանիկ ու խաղաղ կյանք:


    Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հովհաննես Սարուխանյանին վիրաբուժության ոլորտում մասնագիտական երկարամյա նվիրված աշխատանքի արդյունքում նորագույն մեթոդների ներդրման և Հայաստանում բժշկագիտության զարգացմանը նպաստելու համար: